211652_close_icon
views-count29318 դիտում article-date 14:52 04-05-2016

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի. ինքնասպանություն է, թե սպանություն, քննությամբ կպարզվի

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արծրունի փողոցի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակիչը տևական ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող կենտրոնի խումբը՝ Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ: Փրկարարներն ընթերակաների ներկայությամբ բացելով դուռը՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 40-ամյա Վահագն Նալբանդյանի դին՝ դաստակի մասերում կտրած հետքերով: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանության պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն, կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր