211652_close_icon
views-count1652 դիտում article-date 17:01 30-04-2016

Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան Երևանի պատմության թանգարանում

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան: Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ: Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր