211652_close_icon
views-count1994 դիտում article-date 16:59 30-04-2016

Մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի կիսամարաթոնի թիմի և «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։ Մրցույթը բարեգործական է, և ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Հարկ է նշել, որ մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր