211652_close_icon
views-count122702 դիտում article-date 13:28 18-04-2016

Սենսացիա. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ սկանդալների մեջ հայտնվող որդին մեկնեց առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Ստեփանակերտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 18-ին, Ստեփանակերտից առաջնագիծ մեկնեցին Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերից մեծ թվով կամավորականներ: Կամավորականներին դիրքեր ուղարկելուց առաջ տեղում նրանց հանդիպեց և հանձնարարականներ տվեց գեներալ-լեյտենանտ, Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը: Սյունիքի մարզից առաջնագիծ մեկնողների մեջ էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ ո՞նց էղավ, որ որոշեցիք ձեր տղային ուղարկել առաջնագիծ, երբ կարող էիք որոշ պաշտոնյաների նման երեխային պահել տաքուկ անկյունում, մարզպետը պատասխանեց. «Էստեղ խնդիր չկա՝ ով կլինի առաջնագծում, մենք բոլորս էլ հայրենիքի սահմանները պահելու համար ենք մեկ բռունցք դարձել և իմ տղան էլ նույնպես պետք է լինի առաջնագծում, ու եթե պետք է, ինչքան կհրամայեն սպաները, այդքան էլ նա կմնա»: Գագիկ Շամշյանի բացառիկ ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Արցախից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 325+
325+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր