211652_close_icon
views-count17520 դիտում article-date 13:16 07-04-2016

Թշնամու գնդակից զոհված Արամայիսի քանդակները հիացնում են բոլորին

Թշնամու գնդակից զոհված Արամայիս Միքայելյանը մինչեւ ծառայության մեկնելը քանդակագործությամբ էր զբաղվել. խաչքարար էր հիմնականում քանդակել եւ նրա քանդակները հիացնում են բոլորին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեհատի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը: Արամայիսը սովորել է նաեւ Հայբուսակում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Իրենից փոքր եւս մեկ եղբայր ունի: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնելով Արամայիսի զոհվելու լուրը, նշել էր. «Ցավում ենք և հպարտանում.. շարքային Միքայելյան Արամայիս Գրիգորի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածնի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 14:00 Հասցե` ք. Էջմիածնի Շողակաթ եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս խորապես ցավակցում է:

Նմանատիպ նյութեր