211652_close_icon
views-count2721 դիտում article-date 15:17 19-03-2016

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է մեկ մարզիկով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներակայացել է մեկ մարզիկով: ԱՄՆ Փորթլանդ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության կանանց 400 մետր վազքում Հայաստանը ներակայացնում է Ամալյա Շառոյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս մրցաձևին մասնակցում են 19 մարզիկներ: Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և կեզրափակվի մարտի 20-ին: Այն Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:

Նմանատիպ նյութեր