211652_close_icon
views-count191553 դիտում article-date 22:11 13-03-2016

Արտակարգ դեպք Երևանում. Սարի-Թաղից հիվանդանոց են տեղափոխվել 18-ամյա 4 դանակահարված երիտասարդ, որոնցից մեկը մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի-Թաղից: Այս պահին, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանում են Սարի-Թաղ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Սարի-Թաղի 6-րդ փողոցի բնակիչ, 17-ամյա Արմեն Արայի Բաղդասարյանը ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներն ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի-Թաղի թիվ 47 դպրոցի մոտից: Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կոշիկ, գլխարկ, քարեր, իսկ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՎԱԶ-2108 մակնիշի 89 ՏP 089 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան արյան հետքեր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին նշված ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց ու ճանապարհին վարորդը բախվել է կայանված «Mersedes»-ին, որից հետո վիրավորներին սեւ գույնի BMW-ով են տեղափոխվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր