211652_close_icon
views-count104400 դիտում article-date 16:04 04-03-2016

Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. փրկարարները, ջրասուզակներն ու գյուղացիները Սևանա լճում փնտրում են 42-ամյա և 24-ամյա երիտասարդների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչ վաղ առավոտյան հեռախոսով խոսել են իրենց հարազատների հետ և հայտնել, որ գտնվում են Նորատուսի վարչական տարածքում գտնվող Սևանա լճում և խոսակցությունը կեսից ընդհատվել է: Ինչպես Նորատուսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները մտածել են, որ գուցե կապի խնդիր է եղել և որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչ մի լուր չկա երիտասարդներից, օգնություն են խնդրել Սևանի ջրասուզակներից և հրշեջ-փրկարարներից: Արդեն քանի ժամ է, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի ողջ բնակիչների հետ՝ ահել ու ջահել, միահամուռ իրենց մոտորանավակներով և սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարում, որպեզի հայտնաբերեն ջրահեղձ եղած երիատասարդների դիերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին որ ջրահեղձ եղած երիտասարդները իրենց գյուղի բնակիչներ, 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանն է և 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանը: Առաջին իսկ պահից տեղում են նաև ոստիկանության Գավառի բաժնի մեծ թվով ոստիկաններ: Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր