211652_close_icon
views-count50165 դիտում article-date 13:46 04-08-2018

Սևանա լճում ջրասուզակներն ու ոստիկանները շարունակում են ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտվանից ջրասուզակներն ու ոստիկանները Սևանա լճում վերսկսել են ջրահեղձ եղած 41-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/03/1102362/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել էր հայտնաբերել կորածներին և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել էին Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել էր, Նվերը փորձել էր հասնել նավակին, որպեսզի ետ բերեր նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին էր եղել, որ նավակը ափից հեռացել էր մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ էր եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր