211652_close_icon
views-count1022 դիտում article-date 16:56 13-02-2016

Քննարկում ՈԱԱԿ-ում. ուսանողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում ունեցավ ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե որոնք են ուսանողները համարում իրենց առաջնային խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը: Ուսանողները մեծամասամբ մատնանշեցին մոտիվացիայի և պրակտիկ հմտությունների պակասը`նշելով, որ տեսական սովորածը մեկ անգամ գործնականում կիրառելը թե ամրապնդում է գիտելիքները, թե մոտիվացնում ուսանողին: Ուսանողները ներկայացրեցին նաև, թե ինչ տվեց իրենց մասնակցությունը «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին և ՈԱԱԿ-ի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման1 երրորդ ֆորումին: Նշենք, որ քննարկումների արդյունքում վեր կհանվի ուսանողների մեծամասնությանը հուզող արդիական թեմա, որը կուսումնասիրվի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում, այնուհետև հետազոտության արդյունքների հիման վրա լուծման հնարավոր տարբերակներ կմշակվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն ՈԱԱԿ-ին և բուհերին: Ավելի վաղ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում հարցումներ են իրականացվել ուսանողների շրջանում`պարզելու բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները, ինչպես նաև հարցումներ դասախոսների և ուսանողների շրջանում`հասկանալու ուսանողի սովորելու մոտիվացիայի անկմանը և աճին նպաստող գործոնները: ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան

Նմանատիպ նյութեր