211652_close_icon
views-count13717 դիտում article-date 13:32 13-02-2016

Ոչխարների փողոցը. ագարակներու, եզներու տերը. երեխային ի՞նչ պատասխանել

«Չորրորդ իշխանություն» օրաթերթն անդրադարձել է երեկ՝ փետրվարի 12-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում «Ինչո՞ւ է ՀՀ նախկին ոստիկանապետը փորձում իր անվան փողոցում արագաչափ տեղադրել. գյուղացիներն էլ հակադարձում են. «Մի՞թե նա չգիտի, որ կովերն ու ոչխարները չեն նկարվում» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/12/76879/]հրապարակմանը[/url]. «Մինչ նախագահականում իշխանավորները հավաք են անցկացնում, Գորիկ Հակոբյանի փոխարեն էլ ԱԱԾ-ի պետ են նշանակում վերջինիս թոռան տարիքի անձնավորության, խորհրդարանում էլ հաստատում են Մարդու իրավունքների կիսապաշտպանին, այդ ընթացքում Արարատի մարզում մի հետաքրքիր բան էր եղել, որին չէինք կարող չանդրադառնալ: Բանն այն է, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ցանկանում են արագաչափ դնել: Ընդ որում, ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի… անվան փողոցում ու հենց՝ Ալիկ Սարգսյանի տան մոտ: Գյուղացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում բողոքել են. «Էդ ո՞վ չգիտի, որ էտի Ալիկ Սերգեյիչի տունն ա, ու ոչ մեկ էլ էդ փողոցով Շումախերի նման չի քշում: Ստեղ ի՞նչ կարիք կա արագաչափ դնելու: Էս փողոցով հիմա էնքան էլ մարդ չի անցնում, ավելի շատ ոչխար ու խոշոր եղջերավոր անասուններ ենք տանում-բերում, քան` մեքենաներով անցնում»: Այո, բացառված չէ, որ գյուղացիներն իսկապես իրենց ոչխար-անասունն այնպիսի արագությամբ են Ալիկ Սարգսյանի տան մոտով քշում, որ արագաչափ տեղադրելու կարիք է զգացվել: Բայց, քանի որ առիթ է հանդիսացել, մի հարց տանք. իսկ ինչո՞ւ է փողոցը վերանվանվել Ալիկ Սարգսյանի անունով: Ալիկ Սարգսյանն ո՞վ է: Բացում ենք կենսագրությունը. կադրային ոստիկան, ամբողջ կյանքը աշխատել է ոստիկանական համակարգում: Ու վերջ: Սա բավակա՞ն է, որ մարդու անունով փողոց կոչեն: Ղարաբաղյան շարժման մեջ չի նկատվել, պատերազմում ոչ մի անգամ չի զոհվել, ոնց որ թե` չի էլ մասնակցել, ականավոր որևէ ներդրում համաշխարհային մշակույթում, սպորտում, արվեստում չի ունեցել, գիտական հայտնագործություններ չի արել, նույնիսկ գրավիտացիոն ալիքների հայտնագործության հետ կապ չի ունեցել, Շավարշ Կարապետյանի պես մարդկանց չի փրկել, այլ հերոսություններ էլ չի արել: Բա ինչի՞ համար են այս մարդու անունով փողոց կոչել: Միայն նրա համար, որ ժամանակին ՀՀ ոստիկանապետ է՞ եղել: Հետո՞: Այս փաստը խոսում է Ալիկ Սարգսյանի բավական ցածր մակարդակի մասին: Որովհետև առաջինը, ով պետք է թույլ չտար, որ փողոցը կոչվեր Ալիկ Սարգսյանի անունով, հենց ինքը պետք է լիներ: Դա գեղցիության գագաթնակետն է, երբ ոչնչով աչքի չընկած մի անձնավորություն փողոցը, որտեղ ապրում է, իր անունով է կոչում: Երեկ չալարեցինք, տնտղեցինք ինտերնետը. այդպես էլ չգտանք գեթ մեկ փաստ, որ մարդն իր անունով կոչի այն փողոցը, որտեղ ապրում է: Միգուցե կոլումբիական որևէ թմրաբարոնի խելքին նման բան փչի, կամ՝ ասիական որևէ տեղական իշխանիկի, բայց դա մեզ հայտնի չէ: Քանի՞ ՀՀ ոստիկանապետ ենք ունեցել: Ընդունենք՝ յոթ: Իսկ քանի՞ նախկին և ներկա նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ ենք ունեցել՝ հազարավորներ: Քանի՞ նախկին և ներկա քաղաքապետ, համայնքապետ ենք ունեցել՝ հազարավորներ: Ու այս հազարներից քանի՞սն են իրենց անունով փողոց կոչել. միայն Ալիկ Սարգսյանը: Այսինքն, Ալիկ Սարգսյանը ինչո՞վ է մյուսներից առավել եղել: Պատկերացնո՞ւմ եք, եթե հետևելով Ալիկ Սարգսյանի օրինակին՝ մնացած նախկին և ներկա պաշտոնյաններն էլ փողոցները իրենց անուններով դարձնեն: Հայաստանի բոլոր փողոցները դրա համար չեն բավարարի: Ի՞նչ կստացվի. Երևան ենք մտնում Գալուստ Սահակյանի անվան փողոցով, հետո Շարմազանովի խճուղիով դուրս գալիս Աշոտյանի պողոտա, մտնում Հրայր Թովմասյանի զբոսայգի, հետո իջնում ենք քաղաք, Արմեն Ռուստամյանի փողոցով ոտ-ոտ քայլում ենք, անցնում բժշկական համալսարանը, անցնում Կարեն Ավագյանի անվան Երիտասարդական մետրոն, ներքևում զմայլվում Լևոն Իգիթյանի սարայներով, վերջում էլ Երվանդ Զախարյանի հրապարակ մտնում: Երևի դրա համար էլ զարմանալի չէ, որ Ալիկ Սարգսյանը մեր նորանկախ պետության ամենաանհաջող ոստիկանապետերից մեկն է եղել: Որովհետև դա մարդուն բնութագրող երևույթ է. փողոցն իրենով անել, դեռ մի հատ էլ արագաչափ դնել: Իբր՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է: Տեղական ֆեոդալի դասական նմուշ… Աստված երկար տարիների կյանք տա Շառլ Ազնավուրին, որի անունով փողոց ու հրապարակ ունենք: Որովհետև դա Շառլ Ազնավուրն է՝ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից, բանաստեղծներից և երգիչներից մեկը: Լավ է, որ նրա կյանքի օրոք այդպես մեծարում ենք: Դա նորմալ է՞, երբ Շառլ Ազնավուրի անունով էլ փողոց կա, Ալիկ Սարգսյանի: Այսինքն, եթե մեկը երեխայի հետ անցնի Ալիկ Սարգսյանի փողոցով, երեխան ցուցանակը տեսնի ու հարցնի. «Պապա, ո՞վ է այդ Ալիկ Սարգսյանը», ծնողը ի՞նչ է պատասխանելու: Ասելու է. բալիկ ջան, ոստիկանությունում է աշխատել: Միգուցե չասի, որ վատ է աշխատել, կամ գողականների հետ քեֆերի է մասնակցել, բայց ավելին չի կարող ասել: Իսկ եթե Շառլ Ազնավուրի փողոցով անցնեն, ու երեխան հարցնի, օրերով կարելի է հպարտությամբ պատմել նրա մասին: Փողոցը իր անունով է փողոց, պատմություն, երկրի այցեքարտ: Մի քիչ լրջացեք»: [b]Մհեր Ղալեչյան[/b]

Նմանատիպ նյութեր