211652_close_icon
views-count55598 դիտում article-date 09:26 10-02-2016

«Շումախերական» վթար Երևանում. 45-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է Ճանապարհային ոստիկանության հենակետի տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 45-ամյա Լևոն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 15 ԼV 001 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Նորագավիթ 1-ին փողոցի տվյալ հատվածում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի բետոնե պարսպին, ցանկապատին և դարպասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքնան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում հիմքից պոկվել են ՃՈ հենակետի պարսպի մի քանի սյուներ ու ճաղավանդակներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր