211652_close_icon
views-count1526 դիտում article-date 22:35 08-02-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Փետրվարի 8-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից ծովափնյա ճանապարին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 62 LL 122 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 8-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Պտղնի 1-ին փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Աբովան քաղաքի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են «ՎԱԶ-2103» մակնիշի 34 DO 402 (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 8-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի (վարորդ Դ. Կ.) 34 VD 770 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 8-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Հ. Ե.) 789 OM 61 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր