211652_close_icon
views-count23472 դիտում article-date 12:11 31-01-2016

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են ՀՀ ՊՆ և Ոստիկանության զորքերի ծառայողների ավտոմեքենաները. բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում` թիվ 24 հասցեի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիմիր Երոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 45 AA 222 համարանիշի և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Արամայիս Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 34 RՍ 878 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Երոյանը և վերջինիս ուղևորներ, Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչներ, 27-ամյա Սերյոժա Երոյանը, 23-ամյա Արմեն Կարապետյանը և Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ, 35-ամյա Արարատ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 2-ը Աստղիկ բժշկական կենտրոն, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Վ. Երոյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերում` որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող: Հիվանդանոց տեղափոխվածները նույնպես պայմանագրային զինծառայողներ են: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր