211652_close_icon
views-count2323 դիտում article-date 22:57 18-12-2015

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 450 մարդ

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կորպուսներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` Դոլգոդպրուդնի թաղամասում գտնվող ինստիտուտից տարհանվել է 450 մարդ: Հրդեհի տարածքը կազմել է 15 քմ: Ընդհանուր առմամբ հրդեհը մարել են 31 հրշեջներ` 8 մարտական հաշվարկով: Այս պահին ճշտվում են նյութական վնասները, քանի որ հրդեհից այրվել են մեծ թվով համակարգիչներ: Զոհեր և տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր