211652_close_icon
views-count37109 դիտում article-date 21:33 12-12-2015

Ողբերգական դեպք Երևանում. «Mitsubishi»-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել «Lexus»-ին, վերջինն էլ՝ «BMW»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18.40-ի սահմաններում «Mitsubishi Cantero» մակնիշի 398 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չեխովի փողոցում «Շարմ» գեղեցկության սրահի մոտ բախվել է «Lexus» մակնիշի 34 ՍZ 708 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Lexus» էլ ինքնաբերաբար բախվել է «BMW» մակիշի 34 QP 531 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 Շտապօգնությւան բրիգադը, սակայն պարզվել է, որ «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ինչպես նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու դի տեղափոխող բրիգադը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր