211652_close_icon
views-count41402 դիտում article-date 15:52 09-12-2015

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ բախվել են «Յուքոմ» ընկերության УАЗ-ն ու Opel-ը. կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Վարշամ Հովհաննիսյանի վարած Opel Zafira մակնիշի 98 ԼՕ 098 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Մուրադյանի վարած УАЗ մակնիշի 700 TO 17 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը Գյումրիի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Մարալիկի քննչական բաժին, որտեղից ժամանում են քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը պատկանում է «Յուքոմ» ընկերությանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելու ժամանակ վատացել է և, ըստ նախնական եզրակացության, պատճառը եղել է սրտի կաթվածը, իսկ նա աշխատում էր ոստիկանության պահպանության միավորումում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր