211652_close_icon
views-count1327 դիտում article-date 13:30 01-12-2015

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել ռուսական ակումբներին ընդունել Թուրքիայի փոխարեն

Ռուսաստանի ֆուտբոլային ակումբները կարող են ձմռանը ուսումնամարզական հավաքներն անցկացնել Իսրայելում: Իսրայելի զբոսաշրջիկության նախարար Յարիվ Լևինը այս մասին պաշտոնական հրավեր է փոխանցել Իսրայելում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շեյինին: Իսրայելում հույս ունեն, որ ռուսական ակումբները իրենց մոտ կանցկացնեն հավաքները՝ որպես այլընտրանք Թուրքիային, որտեղ ավանդաբար նոր մրցաշրջանին սկսում էին նախապատրաստվել: Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ռուսական ակումբներին կոչ է արել բարդ քաղաքական իրավիճակի պատճառով հրաժարվել Թուրքիայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելուց: Բոլոր ռուսական թիմերն արդեն հայտարարել են, որ նախատեսված հավաքները Թուրքիայում չեն անցկացնի:

Նմանատիպ նյութեր