211652_close_icon

Իրանական 3 ավիաընկերություններ ռուսական SuperJet100 գնելու պատրաստակամություն են հայտնել

views-count1799 դիտում article-date 12:29 27-08-2015
Իրանական Kish Air, Zagros և Caspian ավիափոխադրող ընկերությունները հայտնել են, որ ցանկանում են ձեռք բերել ռուսական Sukhoi Superjet100 երկշարժիչանի ինքնաթիռներ: Fars News-ի փոխանցմամբ՝ նշված ընկերություներն արդեն բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: «Եթե վերջնական համաձայնության գան, ապա Թեհրանի և Մոսկվայի միջև կկնքվի այդ գործարքը»,-ասել է Իրանի փոխնախագահ Սորեն Սաթթարին:

Նմանատիպ նյութեր