211652_close_icon
views-count5926 դիտում article-date 19:34 29-11-2015

Ջուրը չի կարելի եռացնել մեկ անգամից ավելի. Ուսումնասիրություն

Գիտնականները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ ջուրը չի կարելի եռացնել մեկ անգամից ավելի: Ըստ նրանց, ծորակից եկող ջրի մեջ կան բազմաթիվ տարրեր՝ աղից մինչև հանքանյութ: Եռացնելուց հետո ջրի քիմիական բաղադրությունը փոխվում է, և այդ փոփոխված տարրերը ներգործում են մարդու օրգանիզմի վրա: Որքան հաճախ է եռացվում ջուրը, այնքան ուժեղ է փոխվում վերջինիս քիմիական բաղադրությունը: Վտանգավոր տարրը, ըստ գիտնականների, ֆտորն է: Եթե մի քանի անգամ եռացնենք ջուրը, ապա դրանում գոյություն եղած ֆտորը կձևափոխվի ֆտորիդի, որը կարող է կանանց մոտ առաջացնել անպտղություն, ինչպես նաև ազդել պտուղի մտավոր ունակությունների վրա: Ջրի մեջ կարող է լինել նաև նիտրատ, որը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ: Սակայն խնդիրն այն է, որ բարձր ջերմաստիճանի դեպքում այն վերածվում է նիտրոզամինի, իսկ վերջինը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների:

Նմանատիպ նյութեր