211652_close_icon
views-count102964 դիտում article-date 12:50 27-11-2015

Նոր մանրամասներ՝ Հանքավանում 2 եղբայրների և նրանց ընկերոջ սպանությունից. մարդասպանը սպանությունները կատարել է կանխամտածված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2 և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործում նոր մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Հանքավանում Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանի կողմից Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և ևս 1 հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին հրազենով դիտավորությամբ սպանելու փաստի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հայտնաբերվելուց հետո մարդասպանը կեղծ ալիբի էր ստեղծել՝ հայտարարելով, թե իբրև ինքն ինքնապաշտպանության նպատակով խլել է եղբայրների ձեռքից ինքնաձիգը, որի ժամանակ էլ անզգուշաբար կրակոցներ է արձակել: Այդ կերպ նա իր կարճ խելքով փորձում էր քննիչներին մոլորեցնել: Պարզվել է նաև, որ ավտոմատը պատկանել է իրեն, որը նա ձեռք էր բերել ապօրինի եղանակով: Նրա և նրա հարազատների կողմից տարածված տեղեկությունները, թե իբրև մինչ կրակոցները տեղի է ունեցել ռազբորկա, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ վկաների ցուցմունքներով հերքվել է դա: Հ. Սեփոյանը իմանալով, որ եղբայրները Nissan-ով գտնվում են այդ հատվածում, ավտոմատով զինված, մտածված եկել է նշված վայր ու չսպասելով հարցուպատասխանի՝ դուրս է եկել իր Նիվայի միջից ու մահացու կրակոցներ է արձակել Nissan-ի ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ 3-րդ զոհը՝ Արմեն Հովհաննիսյանը, հրազենային վնասվածքները ստացել է Հ. Սեփոյանի կողմից հետապնդվելուց հետո, այսինքն՝ Հ. Սեփոյանը հետապնդել է նաև Ա. Հովհաննիսյանին ու մահացու հրազենային վնասվածքներ հասցրել նրա գլխի մասում: Պարզվել է նաև, որ մարդասպանի հարազատի գիտությամբ Հանքավանում տեղի են ունեցել բազմաթիվ ծառահատումներ և սպանությունից 1 օր առաջ սպանված եղբայրները հանդիպել են Հ. Սեփոյանի հորը և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ամեն կտրած ծառի դիմաց Սեփոյանները պարտավոր են գարնանը 1 ծառ տնկել, ինչին համաձայնվել են Սեփոյանները, ու բարիշելուց հետո հեռացել են: Արդեն հաջորդ օրը մարդասպանը կատարել է իր սև գործը: Հանքավանում մինչև այսօր չեն դադարում շշուկներն այն մասին, որ նրան իբրև ուղղորդել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիկ մականվամբ Մխիթար Հարությունյանը, և այդ լուրը ճշտելու համար [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է կապ հաստատել նախին պատգամավորի հետ, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/17/70557/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության և արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Հրազդանի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում էր ն[url=https://shamshyan.com/hy/article/2015/11/19/70830/]ոյեմբերի 16-ին [/url]Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Հ. Սեփոյանի քեռին ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանն է: Նրա մոտ ազգականն է նաև ԱԺ ներկայիս պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասել էին. «Եթե ոստիկաններն ու քննիչները ճիշտ և օպերատիվ չգործեին, Հայաստանից դուրս մեկնող սահմանային անցակետերը չփակեին, չհայտարարեին ուժեղացված ծառայություն, ապա չէր բացառվում, որ 3 հոգու սպանությունը շարունակություն ունենար՝ ավարտվեր վենդետայով»: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի: Հայտնաբերել էին նաև Audi մակնիշի 34 DO 475 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավոր եղբայրները տեղափոխվելիս էին եղել հիվանդանոց, որի մեջ էլ մահացել էին: Audi-ի հետնամասին կար նաև կրակված հետք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սեփոյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր նաև՝ որտեղ է նետել հանցագործության գործիք ավտոմատը, որը ոստիկանները հայտնաբերեցին Մարմարիկ գետում, ինչպես նաև ավտոմատի պահունակը: Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր «Վինչեստեր» տեսակի հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում էր սպանվածներին: Քննիչի որոշմամբ Հ. Սեփոյանը ձերբակալվել էր և գտնվում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր