Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի սրճարաներից մեկում մարդասպանը կրակ էր արձակել երկու եղբայրների վրա:
Արդյունքում նա վիրավորել էր մեկին և սպանել մյուսին:
Սրճարան այցելած հանցագործը հարմար պահ էր փնտրել` հարձակում կատարելու:
Նա մոտ հեռավորությունից հինգ կրակոց էր արձակել առաջին եղբոր ուղղությամբ` ծանր վիրավորելով նրան:
Երկրորդ եղբայրը, ով հետապնդել էր հանցագործին, վիրավորվել էր և ավելի ուշ` մահացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: