211652_close_icon
views-count5080 դիտում article-date 12:31 25-11-2015

ՌԴ դեսպանը հաստատել է, որ Թուրքիայի կողմից խոցված ռուսական Cy-24 ռմբակոծիչի օդաչուներից մեկը փրկվել է

Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է, որ նախօրեին Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված ռուսական Cy-24 ռմբակոծիչի օդաչուներից մեկը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի մոտ, հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ 2 ժամվա ընթացքում Սիրիայի հատուկ նշանակության ջոկատներին հաջողվել է դուրս բերել օդաչուին մարտական գործողությունների դաշտից: Մյուս օդաչուն զոհվել էր: Ներկա պահին նա գտնվում է սիրիական Խմեյմիմ ռազմաբազայում, որտեղ տեղակայված է ռուսական ավիացիան: Միջադեպի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր՝ միջադեպը որակելով թուրքական իշխանությունների կողմից ահաբեկիչներին սատարելու փաստ:

Նմանատիպ նյութեր