122034 դիտում
22:47 16-10-2015
Դաժան ու սահմռկեցուցիչ ավազակային հարձակում Երևանում. ստահակները անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել անօգնական ամուսինների նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով:
Այդ օրը 3 ստահակներ` 2-ը դիմակավորված, մուտք են գործել ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով, բռնություն են կիրառել ամուսինների նկատմամբ` պահանջելով գումար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակներն այնքան դաժան են վերաբերվել ամուսինների նկատմամբ, որ ճիվաղները իրենց սև գործն անելուց հետո անօգնական ամուսիններին թողել են կապած, իսկ արդեն առավոտյան` կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով` նրանց տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ստահակները հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
[color=#EF2929]
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ ամուսինները հարգված են եղել թաղամասում, միշտ սատար են կանգնել հարևաններին ցանկացած հարցում ու զարմանում ու զայրանում էին, թե ինչպես կարող է մարդկային ճիվաղը թուրքի հոգեբանությամբ այդ աստիճան դաժան լինել: [/color]
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10069 դիտում
13:44 24-09-2014
74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարած ստահակները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15442 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35582 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց