211652_close_icon
views-count3786 դիտում article-date 08:33 10-10-2015

Հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրել է հոկտեմբերի 8-ին կառավարության հաստատած Հարկային օրենսգքրի մասին. «ՀՀ հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս։ Այս պահին գործող օրենքով եկամտային հարկի նվազագույն դրույքաչափը սահմանված է 24,4 տոկոս և ունի պրոգրեսիվ բնույթ։ Այսինքն գործող օրենքով որքան մեծ են եկամուտները, այնքան ավելի շատ է եկամտային հարկ գանձվում։ Այսպես, եթե անձի եկամուտը ամսական մինչև 120 հազար դրամ է, ապա նրանից գանձվում է եկամտի 24.4 տոկոսը։ Եթե 120 հազարից 200 հազար դրամ է, ապա նրանից գանձվող եկամտային հարկի դրույքաչափը մեծանում Է։ Եթե եկամուտները գերազանցում են 200 հազար դրամը, ապա եկամտային հարկի դրույքաչափը Էլ ավելի Է մեծանում։ Հարկային նոր օրենսգրքի նախագծով, որը արժանացավ կառավարության հավանությանը, եկամտային հարկի դրույքաչափը նույնն է բոլորի համար՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն Էլ Է վճարելու 20 տոկոս, 10 միլիոն աշխատավարձ ստացողն Էլ»։

Նմանատիպ նյութեր