211652_close_icon
views-count1658 դիտում article-date 21:14 09-10-2015

Մեր առաջին մեդալները` սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի: Պատվո հարթակ բարձրացան 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը /լուսանկարում ձախից առաջինը/: Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին: «Վստահ ենք, էլի մեդալներ կլինեն»- sambo.am կայքին հեռախոսով հաղորդեց մեր պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է: Շնորհավորում ենք: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր