211652_close_icon
views-count1809 դիտում article-date 19:27 04-10-2015

Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ. Բորդյուժա

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են»,- հայտարարել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարևան երկրի` Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, և իրավիճակն ավելի չսրվի: Նրա խոսքով՝ ներկայում Իրաքում, Սիրիայում և աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ ևս մեկ «թեժ կետ» առաջանա:

Նմանատիպ նյութեր