211652_close_icon
views-count60918 դիտում article-date 19:51 02-10-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրի քաղաքում. Mercedes-ը գլխիվայր շրջվելով` հայտնվել է Opel-ի վրա. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` Վան ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 34 TN 849 համարանիշի և Opel մակնիշի 34 DA 294 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է: Վիրավորների մեծ մասին առաջինը օգնության են հասել և հիվանդանոց տեղափոխել քաղաքացիները: 2-ին էլ ավտոմեքենաներից դուրս են բերել Գյումրիի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում Mercedes-ը գլխիվայր շրջվել և ընկել է Opel-ի վրա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր ժամանած քննիչները ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձագետների հետ աշխատում են: [color=#EF2929]Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացածի և վիրավորների ինքնունությունը. Մահացածն է Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Արշալույս Ստեփանյանը: Վիրավորներն են Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Փանոսյանը, 45-ամյա Գագիկ Հովհաննիսյանը, 53-ամյա Ռոբերտ Այվազյանը, 21-ամյա Վարուժան Միքայելյանը, 30-ամյա Վասիլ Ստեփանյանը (վերջինս մահացածի տղան է) և 19-ամյա Արթուր Փանոսյանը:[/color] Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութերը՝ «[url=http://tsayg.am/mainpage/13730-sps-s-inslsl.html]Ցայգ[/url]» հեռուստաընկերության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր