211652_close_icon
views-count107431 դիտում article-date 11:04 20-11-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 21099-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում Սևանի վարչական շրջանում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Մովսես Գասպարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի B 037 AP 152 ՌԴ պետհամարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 437 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Ծովագյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գևորգյանը, նրա մյուս ուղևորներ, համագյուղացիներ, 30-ամյա Գեղամ Սարգսյանը, 31-ամյա Արթուր Պետրոսյանը և ВАЗ 21099-ի վարորդ Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր վիրավորներին քաղաքացիների ու բժիշկների օգնությամբ հիվանդանոց տեղափոխելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևան բաժին , որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր