211652_close_icon
views-count88443 դիտում article-date 21:12 01-10-2015

Ողբերգական դեպք Երևանում. Ֆրանսիայից Հայաստան ժամանած 27-ամյա երիտասարդը հյուրընկալվելով քեռու տանը` 12-րդ հարկից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Նորայր Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գ. Ո.-ի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան և այսօր այցի էր եկել իր ազգականի տուն, ով բնակվում է նշված շենքի 12-րդ հարկում և կարճ ժամանակ անց ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ քննիչ Նարեկ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր