211652_close_icon
views-count641 դիտում article-date 21:18 02-09-2015

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 2-ին ` ժամը 16.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ (ծանրաքաշ) բնակչին հարկերից մեկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ, ըստ բժիշկների Հ. Շ.-ը (ծնված 1997թ.) գտնվում է ծանր վիճակում և արգելվու է տեղաշարժել: *** Սեպտեմբերի 2-ին ` ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Վ. Մ.-ին (ծնված 1957թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 2-ին ` ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զ.Անդրանիկի 55-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Ն. Շ.-ը (ծնված 2012թ.) քնած է եղել: *** Սեպտեմբերի 2-ին ` ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 22բ շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Կ. Ս.-ին (ծնված 1957թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր