Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 16-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է լոգասենյակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Լ. Չ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում անօգնական վիճակում ընկած է եղել 1928 թ. ծնված Կ. Գ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: