211652_close_icon
views-count1841 դիտում article-date 11:21 30-08-2015

Եվրամիության գնացքներում ուղևորների ստուգումներ կիրականացվեն

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել է Եվրոպայում երկաթուղային տրանսպորտի անվտանգության ամրապնդմանն ուղղված նոր միջոցների մասին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին համաձայնություն է կնքվել մի շարք եվրոպական երկրների միջև` Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի նախարարները: Արտակարգ գագաթնաժողովը նշանակվել է Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած հարձակումից հետո, երբ միայն ուղևորների ճիշտ գործողությունների շնորհիվ հաջողվել էր խուսափել մեծ թվով զոհերից:

Նմանատիպ նյութեր