211652_close_icon
views-count6448 դիտում article-date 10:45 28-08-2015

Առաջիկայում խոշոր թանկացումներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ամառն ավարտվում է եւ եկող շաբաթվանից կսկսվի աշունը, սակայն այս հանգամանքը Հայաստանի բնակչությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները կսկսեն հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով դեռեւս երկու շաբաթ առաջ հայտարարել են, որ ձեռնարկությունների էլէներգիայի ծախսը իրենք չեն պատրաստվում փոխհատուցել: Ինչը նշանակում է, որ ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը օգոստոսի 1-ից ուժի մեջ է, եւ սեպտեմբերի սկզբին նրանք նոր սակագնով առաջին հաշիվները կստանան: «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե էլէներգիայի 17 տոկոսով թանկացումը սպառողական գների ինչպիսի բարձրացման կհանգեցնի: Բայց որ առջեւում մեզ թանկացումներ են սպասվում, այն էլ նշանակալի չափերով, դա արդեն կասկածից վեր է»:

Նմանատիպ նյութեր