211652_close_icon
views-count47622 դիտում article-date 09:39 22-08-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ՎԱԶ 2112-ին. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Սևանի ուղղությամբ իրար են բախվել ՎԱԶ 2112 մակնիշի 88 FD 898 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 34 CT 630 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գնել Օհանյանը, 24-ամյա Գոռ Օհանյանը, 34-ամյա Ռուստամ Օհանյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 51-ամյա Արտուշ Դաշյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Ցոգոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող դատական կարգադրիչները: Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի և հրշեջ ծառայության աշխատակիցները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ՎԱԶ 2112-ին, այնուհետև՝ ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Դաշյանը, ով, ըստ տեղեկությունների, Mitsubishi IO-ի վարորդն է, աշխատում է «Կիլիկիա» գարեջրի գործարանում, իսկ ՎԱԶ 2112-ը վարել է Գնել Օհանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 46-ամյա Գնել Օհանյանը մահացել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր