211652_close_icon
views-count71488 դիտում article-date 09:57 17-08-2015

Ավտովթար Աբովյանի «գաի պոստի» մոտ. BMW-ի խմած ու կիսամերկ քննիչ վարորդը շղթայական ավտովթարից հետո փորձում էր դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ բախվել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի բնակիչ, 28-ամյա Գիորգի Ագաջանյանի վարած BMW մակնիշի 26 ՍԼ 032 համարանիշի, Երևան քաղաքի Ավան 17 շենքի բնակիչ, 42-ամյա Գագիկ Եղոյանի վարած Volkswagen մակնիշի 35 ՍD 113 համարանիշի, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 52-ամյա Աշոտ Գալստյանի վարած Opel մակնիշի 34 ՏA 358 համարանիշի և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Մարիամ Քալանթարյանի վարած Nissan մակնիշի 34 DV 192 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Քալանթարյանը «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, ճակատի աջ կեսի սալջարդ, աջ բազկի և նախաբազկի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդ Գ. Ագաջանյանը, ով աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում՝ որպես քննիչ: Նա վթարից հետո ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ փորձում էր ճողոպրել կիսամերկ վիճակում, սակայն ճանապարհային ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին և նրան բռնեցին, իսկ հետո նրան քննիչի հանձնարարականով տեղափոխեցին բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր