33453 դիտում
09:20 17-03-2017
Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Աբովյանի «գաի պոստի» մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում։
Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ բախվել են ВАЗ 2121 մակնիշի 81 RR 811 համարանիշի, Mercedes մակնիշի 34 UV 815 համարանիշի, Opel մակնիշի 35 CA 783 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 72 AD 007 համարանիշի, Volvo և բեռնատար քարշակ մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ճանապարհը մերկասառույցից պետք է մաքրեին Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր չեն բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+