211652_close_icon
views-count1695 դիտում article-date 15:31 04-08-2015

Արցախի փոխվարչապետը շնորհավորել է կադաստրի աշխատակիցների մասնագիտական տոնը

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր հանդիպել է կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատակիցներին և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի` գեոդեզիստի և հողաշինարարի օրվա կապակցությամբ: Արթուր Աղաբեկյանը կարևորել է գեոդեզիստների և հողաշինարարների աշխատանքը` Արցախում տարածքային կառավարման և տնտեսության արդյունավետության բարձրացման գործում և նշել, որ այն համապատասխան օղակներում արժանանում է ճիշտ գնահատականի: Փոխվարչապետը ողջունել է համակարգում իրականացվող բարեփոխումները և այն ծրագրերը, որոնք միտված են հատկապես շրջաններում գույքի գրանցմանն ու հողերի նշանակության որոշմանը: Ա. Աղաբեկյանը համոզմունք է հայտնել, որ վարչության աշխատակիցները նոր եռանդով շարունակելու են կատարել իրենց առջև դրված պարտականություններն արդեն կառավարության աշխատակազմի ներքո և նոր հաջողություններ են գրանցելու ոլորտում: Շնորհակալություն հայտնելով ոլորտի աշխատակիցների գործունեությունը բարձր գնահատելու համար` կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մաքսիմ Ալեքսանյանը վստահեցրել է, որ բնագավառում սկսված և նշանակալի արդյունք ապահովող բարեփոխումները շարունակական են լինելու ժամանակակից կադաստրի համակարգ ստեղծելու ճանապարհին: Հանդիպման ավարտին գեոդեզիայի և հողաշինարարի օրվա առթիվ համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նվերներով: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր