211652_close_icon
views-count3479 դիտում article-date 12:56 03-08-2015

Ժոզե Մոուրինյո. Բոլո՞րդ տեսաք, թե ինչ եղավ. տեսանյութ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն փաստը, որ «Արսենալի» հետ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումից (0:1) մրցակցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ձեռքսեղմում տեղի չունեցավ: «Բոլո՞րդ տեսաք: Տեսաք, թե որտեղ էի ես: Ես կանգնած էի ու սպասում էի հաղթողներին: Ես սպասում էի նրանց այնտեղ, որտեղ իմ կողքով պիտի անցնեին, եթե դա ցանկանում են: «Արսենալի» յուրաքանչյուր խաղացող մոտեցավ ինձ: Դա պարզ արարք էր, որը կարելի էր անել: Եթե ինչ որ մեկը չմոտեցավ, ապա դա խնդիր չէ, ոչ էլ աշխարհի վերջն է», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ խաղից հետո Արսեն Վենգերը չմոտեցավ Մոուրինյոյից՝ խուսափելով ձեռք սեղմումից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր