211652_close_icon
views-count30068 դիտում article-date 13:17 01-08-2015

Երիտասարդ վարորդը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ով փորձել է մտնել Սևանի հանգստյան տներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բաշինջաղյան 169 շենքի բնակիչ Արգամ Ռաֆայելյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 26 ՍՏ 600 համարանիշի ավտոմեքենայով Սևանի թերակղզում բախվել է հանգստյան տներից մեկի երկաթե դարպասներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած վիճակում), իսկ Porsche Cayenne-ը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր