211652_close_icon
views-count2832 դիտում article-date 23:02 31-07-2015

Օդանավակայանից տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 14.30-ին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Արմենակ Գ.-ն, ով 2001թ. դեկտեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով: Վերջինս նույն օրը Մին-Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է Հայաստան և ինքնազգացողության պատճառով օդանավակայանի սպասասրահից «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր