211652_close_icon
views-count47333 դիտում article-date 12:22 23-07-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 23-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է «06»-ին. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հ. Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տավրուս գյուղի բնակիչ, 23-ամյա Հայրապետ Քոլյանը իրեն պատկանող Mitsubishi Pajero IO մակնիշի 34 VV 206 համարանիշի ավտոմեքենայով «ԴՓՄԿ» ՓԲԸ ընկերության դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան մասում գտնվող լուսամփոփին: Դրանից հետո մեքենայով բախվել է Ա. Վարդանյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 91 VV 077 համարանիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենային՝ մասամբ բարձրանալով «06»-ի վրա: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված մահացած քաղաքացին Mitsubishi-ի վարորդ Հ. Քոլյանն էր: Արդեն դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 6-րդ դասակի աշխատակիցները՝ վարչական բաժնի ավագ տեսուչ Անդրանիկ Ավանեսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում քննիչ Հ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր