211652_close_icon
views-count14567 դիտում article-date 01:15 22-07-2015

Երևանում հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց բնակարանի պատշգամբում առաջացած կրակի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 21-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 4 շենքի 5-րդ հարկի 34 բնակարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 1 և 7 հրշեջ փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով, թիվ 8 ջոկատի ավտոսանդուղքը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և շտապօգնության բրիգադը: Հրշեջները մարել են թիվ 34 բնակարանի պատշգամբում առաջացած հրդեհը: Բարեբախտաբար հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը պարզ կլինի փորձաքննությունից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր