10809 դիտում
12:19 11-07-2015
Դարակերտ գյուղի գազալցակայանի աշխատակիցը կախվելով ինքնասպան է եղել. hամագյուղացիները կասկածներ ունեն, թե ինչը կարող էր նրան այդ քայլին դրդել
Դարակերտ գյուղում գտնվող «Սոլիան» ՍՊԸ-ի գազալցակայանում վաղ առավոտյան կախված վիճակում հայտնաբերվել է գազալցակայանի աշխատող, 40-ամյա Յուրի Բադալյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղեկացավ Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանից:
Վերջինս ասաց, որ կախվածը հարեւան գյուղից է: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյան էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Յուրի Բադալյանը իրենց գյուղի բնակիչ էր, ով ամուսնալուծված էր կնոջից: Անչափահաս երեխաներ ունի:
Համագյուղացիները նաեւ պատմեցին, որ նա սեր ուներ խմիչքի նկատմամբ եւ ասում են նաեւ, որ խաղասրահներում էլ հաճախ էր լինում: Գյուղապետն էլ նշեց, որ հաճախ է իր մոտ հրավիրել ու հորդորել, որ կնոջ հետ միասին նորմալ կյանքով ապրի, բայց ոչ ոքի չի լսել:
Նմանատիպ նյութեր
26032 դիտում
12:37 24-08-2016
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 43-ամյա տղամարդը խցում կախվելով ինքնասպան է եղել
1183 դիտում
19:31 04-06-2023
Մարտակերտի բնակիչն ինքնասպան է եղել՝ այգում ծառից պարանով կախվելով
Այս բաժնից
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
358 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
310 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում