211652_close_icon
views-count33218 դիտում article-date 19:09 10-07-2015

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ոստիկանությունը որոնում է 81-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 81-ամյա Արտաշես Բաղդասարյանը որոնվում է ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 40-ամյա Գրետա Թ.-ն դիմել է տեղի ոստիկանություն և հայտնել, որ Ա. Բաղդասարյանը 2014 թ-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հուլիս ամիսն ընկած Ժամանակահատվածում իրենց տանը հաճախակի սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր աղջկա` 9-ամյա Բ. Բ.-ի նկատմամբ: Ոստիկանությունը երեխային տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր, ինչից հետո պարզ կլինի` տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ:

Նմանատիպ նյութեր