1920 դիտում
14:32 07-07-2015
Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը. լուսանկարներ
Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:
Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ:
Նախարարները շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի և մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետևել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական հոսքագծի աշխատանքին, ինչպես նաև եղել են ընկերության լաբորատորիայում:
Ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի հավաստմամբ՝ ընկերությունն ունի տարածաշրջանում ամենամեծ լաբորատորիաներից մեկը, որը հագեցած է գերժամանակակից, թանկարժեք սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ապրանքի բարձր որակը:
Այնուհետև երկու հարևան երկրների նախարարներն ուղևորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու և կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Արտադրանքը սպառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանի խոսքով` վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:
«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բարձր մակարդակով:
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», - նշել է նախարար Դանելիան:
Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:
Այսօր Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3041 դիտում
11:37 18-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել. լուսանկարներ
1733 դիտում
18:22 10-09-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին
Այս բաժնից
379 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
829 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
391 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին