211652_close_icon
views-count924 դիտում article-date 23:37 06-07-2015

Հունաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Ֆրանսիայի նախագահ

Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը պետք է իր առաջարկությունները ներկայացնի, որպեսզի Հունաստանը կարողանա մնալ եվրագոտում: Իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tass գործակալությունը: «Մենք հարգում ենք հույն ժողովրդի ընտրությունը, սակայն բանակցությունների համար շատ քիչ ժամանակ է մնացել: Անհրաժեշտ է արագ գործել»,-ասել է նա և հիշեցրել, որ վաղը՝ հուլիսի 7-ին կայանալու է եվրագոտու գագաթաժողովը:

Նմանատիպ նյութեր