211652_close_icon
views-count2970 դիտում article-date 21:05 06-07-2015

Օդեսայում բողոքի ցույց է տեղի ունեցել. ցուցարարները պահանջել են Սաակաշվիլիի հրաժարականը

Օդեսայում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը: Ակտիվիստները փակել են Գայդարի անվան փողոցը և «Սաակաշվիլի, տուն գնա» և «Սաակաշվիլին ռազմական հանցագործ է» գրառումներով պաստառներ թափահարել: «Մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Օդեսան պետք է ունենա տեղի նորմալ ղեկավար, ով կպաշտպանի նրա շահերը, այլ ոչ խելագար ռազմական հանցագործ»,-ասել է ակտիվիստներից Միխայիլ Կոշելյովը: Բացի այդ, ակցիայի մասնակիցները փողոց են դուրս բերել կարմիր փողկապով այծի:

Նմանատիպ նյութեր