211652_close_icon
views-count1252 դիտում article-date 16:15 04-07-2015

Արցախի նախագահն ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների

րցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ փառատոնն արդեն իսկ դարձել է ավանդական եւ իր կարեւոր ներդրումն ունի Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: [b] ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր