1613 դիտում
20:59 26-06-2015
Արցախում կմեկնարկի «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը
2015թ. հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից:
Փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:
Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր:
«Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:
«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա ծառն է:
«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: «Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս», «Ֆլորենս», «Ռեյփսիդ», «Ռոսիա» և «Արարար-Գոհար» ընկերությունները:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
16:15 04-07-2015
Արցախի նախագահն ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների
5882 դիտում
13:56 22-06-2018
«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
Այս բաժնից
886 դիտում
09:33 26-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
910 դիտում
23:41 25-11-2024
Ադրբեջանում հայտարարել են, որ Ալիևը զանգահարել է Թրամփին
973 դիտում
22:50 25-11-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել